Լրահոս
Հասարակական
19:45
18.07.25
155

ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակ

Img default alt hy

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: 

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները։ 

Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- գրել է Սմբատյանը: