Լրահոս
Աշխարհ
22:20
10.07.22
541

Մոսկվայում հաստաբուն ծառն ընկել է քաղաքացու վրա. նա մահացել է

Img default alt hy

Մոսկվայում վատ եղանակի պատճառով մարդ է զոհվել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ալիքում:

Նրա խոսքերով 10 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հիվանդանոցներ է տեղափոխվել։

Քաղաքապետը նշել է, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան նախորդ օրերին, քանի որ քամու պոռթկումներն այժմ հասնում են վայրկյանում 25 մետրի։

Մոսկվայի դատախազությունը պարզում է տղամարդու մահվան հանգամանքները, որի վրա ուժեղ քամու պատճառով ծառ է ընկել։ Միջադեպի տեսանյութը՝ ստորև։