Լրահոս
Տարածաշրջան
19:27
14.06.25
399

Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ուժային գործողությունը

Img default alt hy

Հունիսի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ի շարունակություն հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի՝ ռուսական կողմից կրկին ընդգծվել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ուժային գործողությունը՝ ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի: Վերահաստատվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերին հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը:

Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: