Լրահոս
Շոու բիզնես
00:00
27.02.23
312

Մոնիկա Բելուչին՝ Սեզար կինոմրցանակաբաշխության կարմիր գորգին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Img default alt hy

Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին Փարիզում ներկա է եղել Սեզար կինոմրցանակաբաշխության 48-րդ արարողությանը, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:

Պարբերականը նկատում է, որ 58-ամյա դերասանուհին այս անգամ ներկայացել է ոչ թե իր ամենանախընտրելի գույնով՝ սև հագուստով, այլ կարմիր է կրել:

Գեղեցկուհին ալ կարմիր երկարափեշ զգեստը համադրել է ադամանդյա մանյակի հետ:

Նշենք, որ վերջերս տեղեկություններ են տարածվել առ այն, որ Բելուչին և ռեժիսոր Թիմ Բերթոնը միասին են, սակայն մրցանակաբաշխությանը դերասանուհին միայնակ է ներկայացել: