Լրահոս
Իրավական
17:30
31.08.22
101

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Img default alt hy

Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում.

«Օգոստոսի 30-ին ժամը 15:45-ին Արցախ-Երևան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Նախկին բերման ենթարկելու որոշումն է նոր օրենսդրության համաձայն: Որոշման մեջ նշված է, թե իբր օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով հարցաքննության,այնինչ որևէ ծանուցագիր չի հանձնվել: Այսինքն այն հիմքը, որ նշվել է հարկադրաբար ներկակացնելու որոշման մեջ, իրականում գոյություն չունի: Այս ամենից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո անհիմն ձերակալության որոշում է կայացվել, այն հիմքով, թե դատարան ներկայացնելու համար կալանավորում են , բայց իրականում ձևական առումով ձերբակալում եղավ, քանի որ այդ պահին ձերակալման որևէ հիմք չկար, իսկ միայն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը դա բավարար չէ: Այսինքն պետք է նաև այլ հիմնավորումներ ներկակացվեր»:

Ըստ պաշտպանի՝ գիշերը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում միջնորդություն են ներկայացրել դատարան կալանքի թույլտվություն ստանալու համար և ներկայացրել են 50 թերթից բաղկացած միջնորդություն և 3 հատոր գործի նյութեր, որոնք խիստ ծավալուն են․ «Առավոտյան ժամը 12:10-ի սահմաններում նիստը սկսվել է և տևել է մոտ 20 րոպե և այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ և դա այն դեպքում, որ նա պետք է 11:45 -ին ազատ արձակված լիներ, այսինքն նրան ապօրինի պահվել են անազատության մեջ:
Այս ամենից հետո նիստը սկսվեց և հայտնեցին, թե բոլոր նյութերին ծանոթացել եք և ես հայտնեցի, որ այս ժամկետի մեջ անհննար է այդ աստիճան նյութերին հասցնենք ծանոթանալ և խնդրել ենք ողջամիտ մեկ օր ժամանակ ծանոթանալու և վստահորդիս հետ քննարկելու համար: Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, ես պահանջեցի, որ ազատ արձակեն, քանի որ ժամկետը անազատության մեջ գտնվելու լրացել է, սակայն ոչինչ չարվեց: Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատարանը գտավ, որ պետք է հրատապ նիստ նշանակի և հայտարարեց, որ պարզել է ժամկետը լրացել է և հայտարարեց, որ Միքայել Արզումանյանը ազատ է»:

Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը դատարանում տևական ժամանակ բարձրացրել է իր վստահորդի անազատության մեջ ապօրինի պահվելու հարցը, ժամկետ տրամադրելու հարցը, սակայն կասկածելի կերպով դատավորը ըդմիջում է վերցրել և դրանից հետո վերադարձել է և որոշել, թե այո անձը պետք է ազատ արձակվի: Պաշտպանը դատարանում հարց է բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ Միքայել Արզումանյանը մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտվել և դեռ ավելին ինչ փոխվեց դատավորի մոտ, որ նա մինչ այդ մերժում էր մեր միջնորդությունները նյութերին ծանոթանալու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն մի փոքր ուշ միգուցե ճշտումներ արեց և հասկացավ, որ գործով խախտումներ կան և դեռ ավելին գործի նյութերին ծանոթանալու համար ժպամանակ է պետք:  Սարգսյանի պնդմամբ՝ դատավորը որև հարցի չի պատասխանել: 

Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչից ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված էր դատավորի մոտ կամ միգուցե այլ տեղ, բայց դատավորի կնիքը կդրվի. «Դատավորը փորձեց իր խախտումը վերացնել և արդեն կայացնել ընդունված որոշումը, քանի որ այն դատավորը, որը նման հնչեղ գործով ի վիճակի չէ տարրական իրավունքները ապահովվել, անձի ազատության իրավունքը, անձի պաշտպանության իրավունքը և միայն ընդմիջումներից հետո, այլ վայրերում քննարկելուց հետո ժամկետը լրացած անձին ասում է, որ դու հիմա ազատ ես, նշանակում է, որ նա ինքնուրույն որոշում չի կարող կայացնել և չի կայացնլու, հետևաբար ելքը որոշված է»: 

Հավելենք, որ այսօր երեկոյան ժամը 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կքննարկվի Միքայել Արզումանյանի կալանքի հարցը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Արզումանյանին  կկալանավորեն: