Լրահոս
Արցախ
16:50
30.08.22
575

Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացված չի եղել․ Ավանեսյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Հայլուրի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է Միքայել Արզումանյանի ձերբակալման լուրը։ 

«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ: 

Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,-նշել է նա: