Լրահոս
Միջազգային
16:15
02.09.22
85

Մինչև տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներում

Img default alt hy

Աշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը:

Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել Է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի մեծացում, ինչն ամենաբարձր եռամսյակային աճն Է 2016 թվականին համապատասխան հաշվարկներ սկսելու պահից: Միևնույն ժամանակ 42 պետություններում ռիսկը նվազել է:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, անկարգությունների համար նախադրյալներն աճում են Եվրամիության երկրներում Էներգակիրների գների բարձրացման ֆոնին:

Զարգացող երկրներում հասարակական դժգոհությունը բացատրվում Է սննդամթերքի թանկացմամբ և գլոբալ պարենային ճգնաժամի հետ կապված անհանգստություններով: Նաև ընդգծվում Է, որ առաջիկա ամիսներին ռիսկերը կաճեն: Սպասվում է, որ աշնան և ձմռան շրջաններում Եվրոպայի երկրներում կսաստկանա Էներգետիկ ճգնաժամը և կթանկանա ապրուստի արժեքը:

Երաշտը և ջրի պակասը շատ երկրներում կհանգեցնեն պարենի գների աճի, ինչը կարող Է տեղային բողոքներ հարուցել առավել տուժած շրջաններում: Հասարակական հուզումների առաջացման՝ մեծացած ռիսկով երկրների ցանկ են մտել, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը և Ուկրաինան: 2023 թվականին ռիսկերի աճ Է կանխատեսվում, բացի այլ երկրներից, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: