Լրահոս
Հասարակական
20:50
02.09.22
79

Մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը հայտարարությունը է տարածել.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեկնարկում է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգումը, ինչով պայմանավորված սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը վերոնշյալ ստորգետնյա հետիոտնային անցումը փակ է լինելու:

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»: