Լրահոս
Աշխարհ
21:30
04.09.22
221

Միլիարդատիրոջ թոռնուհուն առևանգել են առավոտյան վազքի ժամանակ

Img default alt hy

ԱՄՆ-ում առավոտյան վազքի ժամանակ առևանգվել է 34-ամյա Էլիզա Ֆլեթչերը՝ Orgill Inc ընկերության հիմնադիր, մագնատ Ջոզեֆ Օրգիլ III-ի թոռնուհին: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Խոսում է Մոսկվան»՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները։

Առևանգումը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Էլիզային ուժով նստեցրել են մութ գույնի ամենագնաց և տարել անհայտ ուղղությամբ։

Առևանգվածի ընտանիքը նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար առաջարկել է 50 հազար դոլար:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Էլիզայի բարեհաջող վերադարձին և հույս ունենք, որ այդ պարգևը կօգնի ոստիկանությանը բռնել նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունը»,- ասված է հարազատների հայտարարության մեջ:

Վերջին տեղեկություններով ՝ կասկածյալն արդեն ձերբակալվել է։ Սակայն Էլիզային դեռ փնտրում են։ Նրա բջջային հեռախոսը հայտնաբերվել է առևանգման վայրից ոչ հեռու։

Աղջիկը մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատում, բայց նա ունեցվածքի ժառանգորդն է, որը գնահատվում է 3,2 միլիարդ դոլար: