Լրահոս
Սպորտ
17:55
15.06.22
120

Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին

Img default alt hy

 

Միլանի «Ինտերը» շուտով կհայտարարի Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմաբ՝ այս մասին գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոմանոյի խոսքով՝ առաջիկայում Մխիթարյանը պաշտոնապես կներկայացվի որպես «Ինտերի» խաղացող: «Ռոմայի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

Միլանյան ակումբը պատրաստ է Մխիթարյանի հետ կնքել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով։