Լրահոս
Տարածաշրջան
22:00
30.09.22
552

«Միջանցք» չի լինի, դոլարներ կլինեն. Մոսկվան փորձում է բացել հայ-ադրբեջանական «ճանապարհները»

Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի ներդրում է խոստանում Հայաստանին՝ տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման դեպքում: Այս մասին «Ռոսիսյկայա գազետա»-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Ըստ նրա՝ Երևանին ու Բաքվին մեկ քայլ է բաժանում ապաշրջափակման համաձայնությունից: Օվերչուկը նաև վստահեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբի բանակցություններում «արտատարածքային միջանցքի» հարց չի քննարկվում: