Լրահոս
Քաղաքական
14:45
18.07.25
251

Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: