Լրահոս
Հասարակական
23:30
29.08.22
106

Mercedes–ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Վերին Գետաշենից դեպի Մադինա գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտոմ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 19-ամյա Ավագ Սողոմոնյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արեգ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով, տեղափոխվել են ռեանիմոբիլով Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Վթարի փաստով Ա. Շաբոյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: