Լրահոս
Հասարակական
10:57
15.07.22
154

Mercedes-ը բախվել է քարերին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշ 50-րդ փողոցում բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

Վթարի փաստով՝ Հ․ Ստեփանյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։