Լրահոս
Հայաստան
19:00
10.06.22
142

Մենք արդեն հոգնել ենք այդ ներողություններից. Կարին Տոնոյան

Բոլորը՝ վարչապետից սկսած մինչև ամենացածր պաշտոնում գտնվողը պետք է հասկանա, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնք վիրավոր հոգի ունեն և գտնվում են հոգեբանական սահմանային եզրույթում, հետևաբար պետք է իրենց հետ դրսևորեն բացարձակ համբերատար, հարգալից վերաբերմունք: Զոհված զինծառայողների ծնողների ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

«Այդ օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք, եղավ խոսքի մեջ սադրիչ դրույթ, որի հետևանքով ծնողների հետ գնաց վիճաբանություն, և մենք պարզապես ապշած էինք՝ տեսնելով այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդի կողմից նման պահվածք, ավելի շատ փողոցային պահվածք էր, երբ նա ծնողներին հրավիրում էր անձնական հաշվեհարդարի:

Մենք չհանդուրժելով այդ տեսարանը դուրս եկաք: Հետո թեև ներողություն էր խնդրել պարոն Քյարամյանը, բայց այնուհանդերձ փաստը կատարվելուց հետո մենք արդեն հոգնել ենք այդ ներողություններից:

ԻՆչպես իրենց վարչապետն է հայտարարում, որ կարող էր հողերը հանձնել, և զոհեր չլինեին, բայց... մնում էր վերջում ասեր՝ կներեք, որ չհանձնեցի և զոհեր եղան»,- ասաց Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանի հետ հանդիպմանը: