Լրահոս
Իրավական
11:17
17.11.25
197

Մեկը մյուսով ընդհանրապես չեմ պայմանավորում, ակնհայտ է՝ երկու հանգամանքն էլ ենթակա են մերժման. Արամ Վարդևանյան

Img default alt hy


Երկու հանգամանքներն էլ ենթակա են մերժման։ Որևէ ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Իհարկե նաև այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման, այն պետք է մերժված լիներ ի սկզբանե, բայց ունենք մի աբսուրդ, որ այն տևում է արդեն հինգ ամիս։ Բայց ամեն ինչն ունի սկիզբ և վերջ»,– հայտարարեց նա։