Լրահոս
Քաղաքական
17:36
14.11.25
197

Մեկը հորը, մյուսը՝ եղբոր անցած ճանապարհն է ուրացել․ Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը. դա սովորական ընտրություն չի լինելու, դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական կառավարչական տեսլականների ընտրություն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքում նշեց կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Մի կողմում ուրացողների դաշինք է՝ ի դեմս ՔՊ–ի և «Հանրապետության», մեկը հոր անցած անցած ճանապարհն է ուրացել, Արցախն է ուրացել, Հայոց ցեղասպանությունն է ուրացել, Արարատն է ուրացել, սեփական հայրենիքն է ուրացել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել, և էլի Արցախը և մեր մյուս արժեքներն է ուրացել։ Որացողների դաշինքին մենք հակադրում ենք ազգային քաղաքականը։

Նիկոլ Փաշինյանը յոթ տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավեր, մահեր և փլուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն ձախողակ, դավաճան և հակաազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին փլուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սահակաշվիլին, ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է և պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար վաղաշապատցիները պետք է իմանան, որ Վաղաշապատը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու»,– հայտարարեց Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։