Լրահոս
Հասարակական
15:46
14.11.25
136

մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և արգելման մասին

Img default alt hy

2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս՝ բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով թեմային առնչվող նախագծի փաթեթ՝ միաժամանակ նշելով, որ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն՝ արդեն իսկ ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և արգելման մասին:

«Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա: Սա փաստացի գործող կարգավորում է: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները:

Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում: Այստեղ ևս սահմանված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար: Որպես այլընտրանք՝ դիտարկվում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները»,- ասաց նա: