Լրահոս
Քաղաքական
19:48
07.07.25
183

Մեծ ռազբորկա ԱԺ-ում կամ ստեղ հարցերը մենք ենք տալիս. դատախազը կարող է գնալ այլ ընդդիմադիրների հետևից

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ լարվել է մթնոլորտը: Իշխանական պատգամավորները առաջարկել են փորձել, թե ինչ կլինի, եթե Դավիթաշենի կամրջով երթևեկող մեքենայի ակերի տակ աստղիկներ նետեն, իբրև թե այդպիսի ծրագրեր է ունեցել Արթուր Սարգսյանը՝ Բագրատ սրբազանի ու մյուսների հետ ահաբեկչության ու իշխանության յուրացման նախապատրաստվելիս: