Լրահոս
Միջազգային
23:25
14.07.22
143

Մեծ Բրիտանիայում ավարտվել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայում ավարտվել է կառավարության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը։ Վարչապետի պաշտոնի վեց թեկնածուներից միայն հինգն են հաղթահարել հերթական փուլը, գրում է BBC-ն։

Նշվում է, որ ընտրությունների երկրորդ փուլում առաջին տեղը կրկին զբաղեցրել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը 101 ձայնով։ Երկրորդ և երրորդ տեղերում են պաշտպանության նախկին նախարար Փեննի Մորդոնը և ներկայիս արտգործնախարար Լիզ Թրասսը՝ համապատասխանաբար 83 և 64 ձայներով:

Հաջորդ փուլ անցած ընտրությունների ցուցակի վերջում են իրավահավասարության և տեղական ինքնակառավարման նախարար Քեմի Բադենոխը (49 ձայն) և բրիտանացի պատգամավոր Թոմ Թուգենդատը (37 ձայն):