Լրահոս
Քաղաքական
22:30
18.11.25
138

Մարտի 1-ով մոլորեցնելու «ձեռնածություն»՝ ԱԺ-ում. «Հայաստան» խմբակցությունը հիմնավորում է բոյկոտը

«Մարտի 1-ի գործի»  լսումները  «խայտառակ թատրոն» և «ձեռնածություն» է համարում «Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության անդամները հիշեցնում են՝ «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել 2011-ին,  բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018-ին։ 

Եվրոպական դատարանը իր վճռում մի քանի անգամ օգտագործել է ձևակերպումներ՝ համաձայն որոնց Հայաստանի կառավարությունը դատարանին չի տրամադրել որեւէ տեղեկատվություն կամ ապացույց: