Լրահոս
Քաղաքական
15:40
30.09.22
86

Մարուքյանը պնդում է, որ Ադրբեջանի արածը պատերազմ չէ

Img default alt hy

Միջազգային իրավունքում «պատերազմ» բառը շրջանառությունից դուրս է եկել դեռևս 1970-ական թվականներից։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա պարզաբանեց,  որ միջազգային իրավունքում կա «ագրեսիայի հանցագործություն» տերմինը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ մի երկրի զինված ուժերը հարձակվում են մեկ այլ երկրի ինքնիշխան տարածքի վրա և գրավում այն։

«Սա կոչվում է ագրեսիա կամ մարտական գործողություն։  Բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների կողմից պատերազմ բառի կիրառումը պրոֆեսիոնալիզմի հարց է»,-հավելեց Մարքույանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց հետևել այն մարդկանց վերլուծություններին, որոնք գործից հասկանում են։