Լրահոս
Սպորտ
21:15
25.02.23
133

Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի վարժությունում:

Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14.833 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է:

Քիչ ավեիլ ուշ առաձին գործիքների օղակների եզրափակիչում հանդես կգան Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: