Լրահոս
Իրավական
16:32
15.07.22
129

Մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Img default alt hy

Հուլիսի 13-ին` ժամը 22։40-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: