Լրահոս
Տարածաշրջան
16:07
31.08.22
75

Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության մեծ ներուժը

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար և օգտակար կլիներ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար:

«ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը, մեր կարծիքով, շատ բարձր է: Մենք նման կոոպերացիայի մեծ հեռանկարներ ենք տեսնում: Կարծում ենք, որ դա օգտակար կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար», - հայտարարել է Զախարովան: