Լրահոս
Հասարակական
23:58
11.11.25
581

Մանրամասներ՝ Արմավիրի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից

Img default alt hy

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։
 
ՆԳՆ Փրկարար ծառայությունից մանրամասներ է հայտնել դեպքից։
 
«Պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած «VAZ», «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն մինչ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի մյուս գազաբալոնում եղած գազի պարպվելը»,- ասված է հաղորդագրությունում: