Լրահոս
Քաղաքական
23:49
29.06.25
883

Մակրոնի աջակցությունը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու․ Ասլանյան

Img default alt hy

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․

«Ֆրանսիան Փաշինյանի կողքի՞ն է, թե պատմությունն է կրկնվո՞ւմ

Երբ Մակրոնի հովանու ներքո Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դա ներկայացվում էր իբրև «լեգիտիմ իշխանությանը» աջակցելու և տարածաշրջանային հարաբերությունները «կարգավորելու» գործընթացի երաշխավորում։Արդյունքում Արցախը չկա։

Այժմ, երբ նույն Ֆրանսիան սատարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվող հարձակումները ու հոգևորականների բռնաճնշումները, դա այլևս չեզոքություն չէ, այլ՝ ակնհայտ համաձայնություն տեղի ունեցողի հետ։

Պատահական չէ, որ սա հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու։ Այսօր էլ՝ նոր ձևերով, արդեն հայերենով, բայց նույն բանաձևով՝ զիջում հանուն շահի։

Միաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։ Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել ` թրքացնելով տարածաշրջանը,և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։

Ու այս ամենին զուգահեռ սրվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

Պատահականությունների շարք է արդյո՞ք…»։