Լրահոս
Իրավական
11:47
13.07.22
215

Մահվան ելքով վրաերթ` Արտանիշ-Ջիլ ճանապարհին

Img default alt hy

Հուլիսի 12-ին՝ ժամը 11։20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի մոտ տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով Վլադիմիր Գրիգորյանը մահացել է:

Պարզվել է, որ հուլիսի 12-ին, ժամը 10։00-ին, Արտանիշ-Ջիլ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա Վլադիմիր Գրիգորյանին, որը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: