Լրահոս
Աշխարհ
23:52
22.07.25
284

Մահացել է ռոք երգիչ Օզի Օսբորնը

Img default alt hy

Heavy metal-ի աստղ Օզի Օսբորնը կյանքից հեռացել է Black Sabbath խմբի իր գործընկերների հետ վերամիավորվելուց և երկրպագուների համար մեծ հրաժեշտի համերգից ընդամենը մի քանի շաբաթ անց:

Sky News-ը փոխանցել է նրա ընտանիքի հայտարարությունը.  «Այնպիսի տխրությամբ, որը պարզ բառերով հնարավոր չէ փոխանցել, մենք ստիպված ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան:

Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով»։

76-ամյա Օսբորնի կինը՝ Շերոնը, փետրվարին հայտարարել էր, որ ամուսինն այլևս չի կարողանում քայլել Պարկինսոնի հիվանդության պատճառով, բայց նրա ձայնը լավն է, ինչպես միշտ։

«Black Sabbath» խումբը ստեղծվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում 1968 թվականին։ Այն դարձել է ամենահաջողակ մետալ-խմբերից մեկը՝ վաճառելով ավելի քան 75 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում։