Լրահոս
Միջազգային
10:00
10.07.22
204

Մահացել է Մեքսիկայի նախկին նախագահը

Img default alt hy

Մեքսիկայի նախկին նախագահ Լուիս Էչևերիա Ալվարեսը մահացել է 101 տարեկանում։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

Օբրադորն իր ցավակցությունն է հայտնել Ալվարեսի ընտանիքին և ընկերներին։ Մահվան պատճառների մասին չի հաղորդվում։

Ալվարեսը Մեքսիկայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է վեց տարի՝ 1970-1976 թվականներին: