Լրահոս
Աշխարհ
18:22
30.08.22
144

Մահացել է Չե Գևարայի որդին՝ Կամիլոն

Img default alt hy

Մահացել է աշխարհահռչակ հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի որդիներից մեկը՝ Կամիլո Գևարան, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը։

«Խոր վշտով հրաժեշտ ենք տալիս Կամիլոյին՝ Չեի որդուն, որն առաջ էր մղում նրա գաղափարները։ Ցավակցում եմ նրա մորը՝ Ալեյդային, նրա այրուն, դուստրերին և ամբողջ ընտանիքին»,- գրել է Դիաս-Կանելը Twitter-ում։

Կամիլո Գևարան 60 տարեկան էր։

Էռնեստո Չե Գևարան (1928–1967) 1959 թվականի Կուբայի հեղափոխության առաջնորդներից էր: Եղել է արդյունաբերության նախարար, Կուբայի Ազգային բանկի նախագահ։ Երկու կանանցից Գևարան ուներ հինգ երեխա՝ երեք դուստր և երկու որդի: