Լրահոս
Աշխարհ
23:30
24.07.25
395

Մահացել է ամերիկացի դերասան Հալկ Հոգանը

Img default alt hy

Մահացել է ամերիկացի հայտնի դերասան, հեռուստահաղորդավար և ըմբիշ Հալկ Հոգանը։

TMZ Sports-ի փոխանցմամբ՝ Հալկ Հոգանը մահացել է 71 տարեկանում։ Դերասանը մահացել է սրտի կանգից։ 

Նրա իրական անունը Թերրի Ջին Բոլեա էր, Հալկ Հոգանը նրա բեմական և ռինգային կեղծանունն էր։

Հոգանը պրոֆեսիոնալ մարզիկ էր, նա 12 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, վեցական անգամ նվաճելով WWF/WWE և WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսները։

Նրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը «Ռոքի 3» ֆիլմում մարմնավորած Թանդերլիփսի դերն էր։ Նկարահանվել է նաև «Առանց կանոնների», «Գրեմլինները», «Արվարձանի թիմը» «Փոքրիկ Հերկուլեսը» ֆիլմերում։