Լրահոս
Տարածաշրջան
12:47
31.08.22
104

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր Է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

 Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել Է ՄԱԳԱՏ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում Է  Reuters գործակալությունը:

«Դա այն կարևորագույն բաներից մեկն Է, որը ես ցանկանում եմ անել, և ես դա կանեմ»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը  պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել Է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում Է վեց ամսվա լարված ջանքերից հետո» և պլանավորում Է կայանում անցկացնել «մի քանի օր»:

«Մեր հանդեպ շատ կարևոր խնդիր Է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը և օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ Է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլև Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել Է Գրոսին: Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ ՄԱԱՏԷ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել Է Կիևից  և ուղղություն վերցրել դեպի Էներգոդար՝  Զապորոժիեի ատոմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: