Լրահոս
Միջազգային
15:20
01.09.22
136

ՄԱԳԱՏԷ-ի թիմն սկսում է աշխատանքը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում

ՄԱԳԱՏԷ-ի թիմն այսօր սկսելու է աշխատանքը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում: Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հույս ունի, որ իրենց կհաջողվի մշտապես հետևել ատոմակայանի աշխատանքին:

Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքի միայն նախնական դիտարկումը մի քանի օր կտևի։ Մոսկվայի նշանակած ներկայացուցիչները հայտարարել են, որ միջազգային գործակալության թիմը կարող է առավելագույնը 8 օր մնալ ատոմակայանում: