Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:22
02.09.22
73

Lufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթներ են չեղարկվել օդաչուների գործադուլի կապակցությամբ

Img default alt hy

Lufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթներ են չեղարկվել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, օդաչուների գործադուլի կապակցությամբ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքի պայմանների բարելավում: Այս մասին հաղորդում Է Associated Press-ը:

Ընդամենը գործադուլի պատճառով շուրջ 800 չվերթ Է չեղարկվել Ֆրանկֆուրտում և Մյունխենում: Lufthansa-ի ներկայացուցիչների խոսքով, գործադուլի կապակցությամբ խախտվելու են ավելի քան 100 հազար ուղևորների պլանները: Ավիաընկերությունում հայտարարել են, որ ավագ օդաչուներին առաջարկել են 900 եվրոյի չափով միանվագ ավելացում, ինչը 5 տոկոսով բարձրացում Է, և 18 տոկոսով բարձրացում՝ սկսնակ օդաչուների համար:

Սեպտեմբերի 1-ին հաղորդվել Է, որ Vereinigung Cockpit արհմիությունը, որը ներկայացնում Է Գերմանիայի օդաչուներին, կոչ Է արել Lufthansa-ի և Lufthansa Cargo-ի իր անդամներին գործադուլ կազմակերպել սեպտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 00:01-ից մինչև 23-59-ը: Արհմիությունում պահանջում են 5,5 տոկոսով աշխատավարձի բարձրացում՝ այս տարի և գնաճի մակարդակից բարձր ավտոմատ բարձրացում՝ 2023 թվականին:

Ամռանը խոշոր տրասպորտային գործադուլներ են անցկացվել եվրոպական մի շարք երկրներում: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում երկաթուղային ոլորտի և Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները դժգոհություն են հայտնել աշխատանքի պայմաններից ու աշխատավարձից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: