Լրահոս
Միջազգային
23:00
11.11.25
305

Լիտվան Բելառուսին զգուշացրել է սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին

Img default alt hy

Լիտվան Բելառուսին բողոքի հայտագիր է ներկայացրել սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարություն կանչված Բելառուսի դեսպանության ներկայացուցչին բողոքի հայտագիր է տրվել՝ Բելառուսի կողմից Լիտվայի օդային սահմանի կրկնվող խախտումների վերաբերյալ, որոնք դիտարկվում են, որպես հիբրիդային հարձակումներ։ Նման դեպքերի կրկնության պարագայում՝ սահմանը փակ պահելու ժամկետը կերկարաձգվի կամ կիրականացվեն հավելյալ գործողություններ»,- նշված է հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։ Պատճառը իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։ Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 31-ին Բելառուսն արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։ Լիտվայի կողմից սահմանը փակելու պատճառով ավելի քան 1000 լիտվական բեռնատար է կուտակվել բելառուսական կողմում։