Լրահոս
Հասարակական
20:22
07.07.25
177

Լիքը հարցեր՝ դպրոցում պայթած նակրկոսկանդալից երկու ամիս անց

 

Մխչյան գյուղի դպրոցում պայթած նարկոսկանդալից երկու ամիս անց հայտնի են դարձել այն երեխաների նարկո-թեստերի արդյունքները, որոնց քթանցքներին սպիտակ փոշի են քսել չորս բարձր դասարանցիներ: Նրանց օրգանիզմներում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել: Իսկ արդյոք թմրանյութ եղե՞լ է այս գործով մեղադրվողների՝ բարձր դասարանցիների օրգանիզմներում, քննչական կոմիտեն չի հայտնում: Տուժած երեխաների հարազատների շրջանում այս փաստը կասկածներ է առաջացնում, թե գործը կարող է կոծկվել: