Լրահոս
Հասարակական
11:52
15.07.22
164

Lexus մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարվել է

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Պարզվել է, որ այրվել է Գյումրու բնակիչ 63-ամյա Մեխակ Ներսիսյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը մասամբ, ավտոտնակի առաստաղի փայտյա երեսապատումը։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։