Լրահոս
Սպորտ
11:16
21.07.25
403

Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող

Img default alt hy

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակչում հաղթել է Հանս Մոկե Նիմանին ու դարձել մրցաշարի հաղթող, այս մասին հայտնում է chess.com-ը։ 

Արոնյանը մրցաշարը հազթելու համար ստացել է 200 հազար դոլար։ 

Մրցաշարի ընթացքում Արոնյանը մինչ եզրափակիչ հասնեկը հաղթանակներ էր տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։

«Շատ ուրախ եմ  Freestyle Chess Grand Slam Las Vegas-ում հաղթելու համար։ Նշելու ժամանակն է։ Շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս, ընկերներիս և երկրպագուներիս: Միշտ առաջ»,- մրցաշարում հաղթելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արոնյանը։