Լրահոս
Հասարակական
18:00
04.09.22
133

Լեռնանիստ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Img default alt hy

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնանիստ գյուղի վերջնամասում՝ «Ինայի դաշտ» կոչվող տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։