Լրահոս
Քաղաքական
19:23
29.12.25
220

Լարվածությունը մեղմացնելու փորձ. Մոսկվային նեղացնել չի ուզում ՀՀ իշխանությունն ընտրություններից առաջ

Ռուսաստանի հետ կապերը խզելու օրակարգ չունի Երևանը՝ նույնիսկ Արևմուտքի հետ մերձեցման պայմաններում: Սանկտ Պետերբուրգում 5 օր առաջ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարն է այս մասին հայտարարել՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շահեկան է ԵԱՏՄ հարթակում գործակցությունը: Վերլուծաբանները նկատում են՝ ընտրություններից առաջ Ռուսաստանին նեղացնել չի ուզում Հայաստանի իշխանությունը: