Լրահոս
Հասարակական
12:30
31.08.22
181

«Լամբադա» կամրջի տակ բախվել են Kia-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ, թունելի սկզբնամասում, բախվել են Kia և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ների գազաբալոնները։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։