Լրահոս
Քաղաքական
12:20
14.07.22
268

Լալա Բեգոյանը՝ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Img default alt hy

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Լալա Բեգոյանին նշանակել Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան Լալա Բեգոյանին»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Բեգոյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի օգնականի պաշտոնը։