Լրահոս
Քաղաքական
08:10
16.11.25
332

ԿԸՀ-ն մերժել է «Անկախ դիտորդի» դիմումը

Img default alt hy

ԿԸՀ-ն երկարատև՝ 10 ժամ տևած նիստում քննարկել և որոշել է «Հայաքվե», «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամ և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» դիտորդական առաքելություններին չզրկել դիտորդության իրավունքից։  

Այս մասին հայտնել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

««Հայաքվե» առաքելությունը համաձայնեց, որ այն դիտորդները, ովքեր արել են վիճելի հայտարարություններ, չեն մեկնի ընտրական տեղամասեր։

ԿԸՀ-ի որոշ մոտեցումներ մեզ համար խնդրահարույց են, բայց այս հարցերը կքննարկենք ընտրություններից հետ (այդ թվում` օրենսդրության հստակեվման մասով)։

Սա, թերևս, ԿԸՀ պատմության մեջ ամենաերկար նիստն էր` 10 ժամ և 20 րոպե»,-գրել է նա։

Նշենք` «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների դիմումներով ԿԸՀ-ն քննարկել է դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու հարցը։