Լրահոս
Արցախ
16:45
26.02.23
124

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 բուժառու

Img default alt hy

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ փետրվարի 26-ին 5 բուժառու է տեղափոխվել Հայաստան: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ-ի  պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար»,- հայտնում է Ամատունին։

Նրա տվյալներով՝ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։