Լրահոս
Սպորտ
21:25
05.09.22
104

Կսափրեմ մորուքս, եթե նորից ԱԱ չեմպիոն դառնամ. Ժիրու

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հույս է հայտնել, որ առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր կստանա։

Ժիրուն ազգային հավաքականում 48 գոլ ունի իր ակտիվում և Թիերի Անրիի ռեկորդից ընդամենը երեք գնդակ է բաժանում:

«Հուսով եմ, որ ես դեռ չեմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Ես դեռ ցանկություն ունեմ խաղալու։ Չգիտեմ՝ կլինե՞մ հավաքականում:

Եթե ​​ես երկրորդ անգամ դառնամ չեմպիոն… Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ինչ-որ խենթություն անել։ Կսափրեմ մորուքս, օրինակ»,- «Armsport.am»-ի փոխանցմամբ Ժիրուի խոսքերն է մեջբերում GFFN-ը։