Լրահոս
Հասարակական
09:45
16.11.25
323

Կուտակումներ, բաց քվերակություն՝ տեղամասերում․ «ՀայաՔվե»-ն տեսանյութեր է հրապարակել

Img default alt hy

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ Վաղարշապատի 14/46 տեղամասում քվեախցիկը վնասված է, հանձնաժողովի անդամները վերականգնում են դրա ամբողջականությունը:

Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են, որտեղից «ՀայաՔվե»-ն տեսանյութ է հրապարակել։

Ինչպես նաև «ՀայաՔվե»-ն արձանագրել է բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում։

Հիշեցնենք` այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։