Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:48
25.02.23
170

«Կուլ է գնացել Ադրբեջանի ճնշումներին Արցախի նախագահը». Ստեփանակերտն ու Բաքուն խոսել են

Արցախա-ադրբեջանական բանակցություններից շուրջ մեկ օր անց էլ չկա տեղեկություն այն մասին, թե ո՞վ է նախօրեին պաշտոնական Ստեփանակերտի անունից բանակցել Բաքվի պատվիրակության հետ:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն էր հայտնել, որ Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպել են ռուսների ներկայությամբ, պայմանավորվել լիարժեք վերականգնել գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը Արցախ: