Լրահոս
Քաղաքական
23:59
02.09.22
112

Կոնգրեսականներ Փալոնը, Բիլիրակիսը, Սփիրը, Վալադաոն և Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Արցախի անկախության 31-ամյակի առիթով:

«Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցությունն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին»,- ասվում է ուղերձում:

Միաժամանակ կոնգրեսականները հորդորել են Բայդենի վարչակազմին նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և Արցախում բնակվողներին: