Լրահոս
Հասարակական
17:58
31.08.22
336

Kia Sorento-ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդը մահացել է

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր, տեղափոխվում է  ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող  հատուկ տարածք: